Կեսգիշերին մոտ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում  ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանը Կապանի բժշկական կենտրոնում վիրահատվել է։

NEWS.am-ի տեղեկություններով՝ վիրավոր զինծառայողին քիչ անց ուղղաթիռով կտեղափոխեն Երեւան։

Մենք տեղեկացանք, որ զինծառայողի վիճակը ծանր է։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։