Թուրքիայում Metropoll հետազոտական ընկերությունը սոցհարցում է իրականացրել, թե որ կուսակցությանը ձայն կտան քաղաքացիները, եթե առաջիկա կիրակի լինեին ընտրությունները։

Թուրքական T24 կայքի փոխանցմամբ՝ սոցհարման մասնակիցների 34.3 տոկոսը նախընտրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը,  22.6–ը ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական»,  14.9–ը՝ «Լավ» կուսակցությունը,  12.8՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը եւ 6.6` «Ազգայնական շարժում» կուսակցությունը։

Նշենք, որ 2018–ի ընտրությունների համեմատ այս սոցհարցման արդյունքներով իշխող կուսակցության վարկանիշն իջել է, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը մնացել է նույնը, իսկ «Լավ» կուսակցության վարկանիշն աճել է 5 տոկոսով։