Նոյեմբերի 9-ից հետո տրվել են տարածքներ, որոնք որևէ ձևով այս իշխանությունն իրավունք չուներ հանձնելու. դա բարդել այս կամ այն օղակի զինծառայողների վրա որևէ ձևով տրամաբանական չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Իշխանության համար կա ցանկ, որտեղ ներառված են տարբեր բնույթի զինվորականներ, քաղաքական գործիչներ,  ըստ նպատակահարմարության դրանք օգտագործվում են: Օրինակ, եղել են դրվագներ, երբ իշխանությունը եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ գիտեք, էսինչը էսինչ ճակատից փախել է, հետո քրգործեր են հարուցվում, ու կարճվում են: Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը ապատեղեկատվությունէ  տարածել, որը նաեւ զրպարտություն է: Պետք է ակնկալել, որ 44-օրյ պատերազմը, դրան հաջորդած գործընթացներն իշխանության կողմից օգտագործվելու ենապօրինություններ են տեղի ունենալու նախօրոք նշանակված «մեղադրյալների. Նկատմամբ եւ այս իրավիճակում ակնկալել, որ Նիկոլ Փաշինյանը կտեղեկացներ օբյեկտիվ քննության մասին, տրամաբանական չէ»,-ասաց Աբրահամյանը:

Անդրադառնալով նրան, որ այս մեկ տարվա ընթացքում առաջնագծի կահավորման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը չեն իրականացվել, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ հանրության մոտ ողջամիտ կասկածներ կարող են լինել, որ կար նաեւ նպատակային ձեւով այդ ուղղություններով վերազինման չիրականացում: