Բաղդադը հայտարարել է Իրաքի տարածքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մարտական ​խնդիրների ավարտի մասին, փոխանցում է Al Sumaria հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարել է «Իրաքում կոալիցիոն ուժերի մարտական ​​առաքելության ավարտի եւ երկրից մարտական ​​ստորաբաժանումների դուրսբերման մասին»։