Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի պատվիրակությունները Վիեննայում ԳՀՀԾ-ի հարցով հանդիպում կանցկացնեն՝ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկելու շուրջ բանակցությունների շարունակման ֆոնին, հաղորդում է Tasnim-ը։

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համատեղ հանձնաժողովի նիստից առաջ, որը նախատեսված է Թեհրանի ժամանակով 14:30-ին, Վիեննայում տեղի կունենա Իրանի եւ Ռուսաստանի եւ Չինաստանի բարձրաստիճան բանակցողների եռակողմ հանդիպումը»,-ասվում է հայտարարության մեջ։  

Հարկ է նշել, որ նախօրեին Tasnim-ը հայտնել էր, որ ՉԺՀ-ն եւ ՌԴ-ն համաձայն են Իրանի կողմից ավելի վաղ առաջարկված համաձայնագրերի նախագծերին։