Որքան գիտեմ, բուհերում կառավարման հետ կապված օրենսդրություն կա, դա դրական տեղաշարժերի կհանգեցնի  բուհերի կառավարման հարցում։ Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Նրա խոսքով՝ այդ օրենսդրության շրջանակում բազմաթիվ հարցեր կլուծվեն։ «Կարծում եմ՝ այս ուղղությամբ առաջընթացը կշարունակվի, եւ շուտով այս օրենքը կգործի»,-ասաց նա։