Լատվիայում հաստատվել են օմիկրոն շտամով վարակման առաջին երկու դեպքերը։ Այս մասին հայտնել է Ռիգայի արեւելյան կլինիկական համալսարանական հիվանդանոցի (RAKUS) ազգային ռեֆերենտ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Նիկիշինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ ստուգվում են եւս երեք կասկածելի նմուշներ։

Լատվիայում արտակարգ իրավիճակի ռեժիմ է գործում։ Երկրում գործում են չպատվաստված բնակիչներին վերաբերող մի շարք սահմանափակումներ։