Վայոց ձորի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 12:40–ի սահմաններում Երևան –Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 107.5-րդ կմ հատվածում  դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Howo (տրեյլեր) և  КамАЗ (ցիստեռնով)  մակնիշի  բեռնատարները: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ցիստեռնը շրջվել և ընկել է ВАЗ 2106  մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ Howo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Ավտովթար-հրդեհի հետևանքով  2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Հրշեջները  քաղաքացիների օգնությամբ նախ կանխել  են կրակի տարածումը, ապա մարել այն:

Երթևեկությունը նշված հատվածում մասամբ դարձել է միակողմանի, քանի որ հատուկ տեխնիկաներ են պետք, որպեսզի կողաշրջված ավտոմեքենան  հեռացվի դեպքի վայրից: