Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա Արմեն Մարտիրոսյանին, որը մահացել է:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ  դեկտեմբերի 9-ին, ժամը 00.42-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 35-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 8-ին Մեծամոր քաղաքում տեղի ունեցած վրաերթի հետևանքով՝ որպես վարորդ լինելով «Մերսեդեսի» ղեկին: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: