ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, արձագանքելով Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը, գրառում է արել:

«Քիչ առաջ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց, որ ինձ դատի է տվել։ Դե ինչ, սրտատրոփ սպասում եմ դատավարությանը»,-նշել է նա:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ քիչ առաջ հայց է ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի դեմ սուտ խոսելու հետ կապված:

«Քիչ առաջ ես հայց եմ ներկայացրել իր դեմ սուտ խոսելու համար: Տիկին Մանուկյանը, որ  վերջին երեք ամսում 4 նախադասություն տեքստի տարբեր տեղերում դնելով կարդում է՝ «ասֆալտը», «Հունաստանը», «բուքմեյքերական գրասենյակը», մյուսը չեմ հիշում: Մի օր կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզում պատմությունները, ուղղակի չեմ ուզում անձնական դաշտ մտնել, նենց հետաքրքիր բաներ էին պատմում:

Դուք դատարանում պատասխան կտաք, և դատարանը ձեզ կպարտավորեցնի գալ և այդ նույն թղթով ներողություն խնդրել»,- ասել էր Ալեն  Սիմոնյանը:

«2018-ին չէր խոստացվել, որ «Նիկոլ վարչապետ» գոռացողները դա անում են, որ Ալեն Սիմոնյանը դառնա ասֆալտի օլիգարխ. Մանուկյան