Դեկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապի ձեւաչափով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստին նախատեսվում է քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության ընթացիկ ասպեկտները եւ մի շարք կարեւոր փաստաթղթեր ընդունել, որոնք ուղղված են ինտեգրման հետագա խորացմանն ու ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր շուկաների ձեւավորմանը։

Օրակարգը նաեւ ԵԱՏՄ 2022 թվականի միջազգային գործունեության առաջնահերթությունների համաձայնեցում է նախատեսում: