Մոսկվան հաստատել է «3+3» նախաձեռնության շրջանակներում առաջին հանդիպման անցկացումը։ Միջոցառումը տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով Վրաստանի ներկայացուցիչները, այս միջոցառմանը հրավիրվել են, սակայն ձեռնպահ են մնացել մասնակցությունից։ «Կարող եմ հաստատել, որ վաղը տեղի կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի «3+3» ձևաչափով առաջին նիստը։ Ռուսաստանը կներկայացնի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն»,- ասել է նա։