Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 9-ի նիստում հավանություն է տվել 2020 թ. մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Համաձայնագրով նախատեսվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև համագործակցության զարգացման նպատակներով Կողմերի կողմից ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միացյալ) համակարգ:

Համաձայնագրի դրույթներով սահմանվում է ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի համատեղ (միացյալ) կապի համակարգի զարգացման և կատարելագործման համար ընդհանուր տեսակետները, մոտեցումները: Կապի համատեղ համակարգի զարգացման և դրա մարմինների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհուրդը:

Համաձայնագրի իրագործման նպատակներով լիազորված մարմինները, փոխադարձ շահերից ելնելով, կարող են փոխանակվել տեղեկատվությամբ: Տեղեկատվության փոխանցումն ու պաշտպանությունն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան: