Վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից այսօր՝ դեկտեմբերի 9–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատված Հակոբ Սիմիդյանը NEWS.am–ի տեղեկություններով կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից: Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա նշանակվելու է Պետական վերահսկողական ծառայության պետ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանն այսօր ազատվել էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։