Ռուսաստանը ողջունում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած ջանք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարեւոր ենք համարում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ մշտական շփումների շարունակումը։ Հուսով ենք, որ երկու պետությունների ղեկավարները հանդիպումից հետո, որը նախատեսված է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, կվերահաստատեն հավատարմությունը բոլոր եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը։ Հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցությունը կվերահաստատվի…Այս փուլում նրա գործունեությունը կենտրոնացած է առաջնահերթ հումանիտար բնույթի խնդիրների լուծման վրա»,-ասել է Զախարովան։