Արդեն 5 տարի կալանքի տակ գտնվող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախկին նախագահ Սելահաթին Դեմիրթաշը Էրդողանի՝ իրեն ուղղված հայտարարությանը հետաքրքիր ձեւով է արձագանքել։

Սելահաթին Դեմիրթաշը Twıtter—ի իր էջում գրել է. Ես 2 ժամով բանտից գամ  եւ միայն բարձրախոսով գամ Ստամբուլի Յենիքափըի հրապարակ եւ հաջորդ օրը դու հանրահավաք արա քո ամբողջ պետական ռեսուրսով։ Ով թեկուզ մի մարդ պակաս հավաքի, թող քաղաքականությունը թողնի»։