ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով վճիռը եւ մերժեց պաշտպանների վերաքննիչ բողոքը:

Նշենք, որ դատարանը միայն Բիլյանին որոշեց մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերով եւ դատապարտեց 25 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ ըստ առաջին ատյանի դատարանի որոշման, Պավել Մանուկյանը դատապարտվել է 10 տարի ժամկետով ազատազրկման, հաշվի էր առնվել 2 տարի կալանքի տակ մնալը եւ վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի ազատազրկումը, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7  տարի 1 ամիս, Վարուժան Ավետիսյանը՝ 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվեց 2 տարի կալանքի տակ մնալը եւ վերջնական պատիժ էր սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետով, Սմբատ Բարսեղյանը՝ 25 տարի ժամկետով, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս, Էդվարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Մխիթար Ավետիսյանը՝  7 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: