Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է դիտորդ երկիր դառնալ Եվրասիական տնտեսական միությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես սրտանց ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հարթումը երկար տարիների տարաձայնություններից հետո, եւ կարծում եմ, որ բոլորս ենք այդպես մտածում։ Միեւնույն ժամանակ, հնարավոր եմ համարում բանակցություններ վարել Ադրբեջանի Հանրապետության հետ, որպեսզի նա նույնպես դառնա դիտորդ ԵՏՄ-ում»,-ասել է Նազարբաեւը տեսահամաժողովի ռեժիմով ԵՏԲԽ նիստում։