Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ դատական ​​իշխանության ղեկավարի միջազգային հարցերով եւ մարդու իրավունքների գծով տեղակալ Ղարիբ Աբադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ամերիկյան ռեժիմն իրավունք չունի կրել մարդու իրավունքների դրոշը եւ, դրանով արդարացնելով, պատժամիջոցներ սահմանել պետությունների դեմ»,-ասել է Աբադին, ում խոսքը մեջբերում է Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը։ «Դրա հիման վրա մենք որոշեցինք պատժամիջոցների ցանկում ներառել ԱՄՆ-ից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք ներգրավված են մարդու իրավունքների խախտումներում»,-հավելել է Աբադին։

Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»: