Չորեքշաբթի 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի արեւմտյան մասում։ Այս մասին տեղեկացրել է Եվրա-միջերկրական սեյսմիկ կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Մեսջեդե Սոլեյման քաղաքից, որտեղ ապրում է 11 հազար մարդ, 58 կիլոմետր հյուսիս-արեւելք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։