Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահ Սելչուք Օզդաղը հայտարարել է, թե Էրդողան–Բահչելի հանդիպմանը որոշվել է արտահերթ ընտրությունների գնալ։

Թուրքական  TELE1 հեռուստաընկերության եթերում Սելչուք Օզդաղը նշել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ կառավարության  գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեւթ Բահչելիի միջեւ հանդիպմանը որոշվել է արտահերթ ընտրություններն անցկացնել 2022–ի հունիսի 19–ին։

Սելչուք Օզդաղը պնդել է, թե դրա հետ կապված մանրամասներն առաջիկայում կհայտնի։