Արարատի մարզի Վեդի համայնքում նոր ընտրություններ կանցկացվեն: Նշենք, որ այստեղ դեկտեմբերի 5-ին տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում ՔՊ-ն պարտություն է կրել: Դրանից հետո մի շարք ռազբորկաներ տեղի ունեցան, քանի որ ՔՊ-ն չէր համակերվում պարտության հետ եւ վերջապես նրանց հաջողվել է հասնել նրան, որ ՔՊ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության ընտրացուցակներում ընդգրկված բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացրել, ինքն էլ հանգեցրել է նոր ընտրություններ անցկացնելու որոշման:

«Ձեզ եմ ներկայացնում թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 43-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Գնում ենք ՆՈՐ ընտրությունների

Ի գործ»,-նշել է Վեդիի համայնքաի ղեկավարի ՔՊ-ական թեկնածու Գարիկ Սարգսյանը։