Ամասիա համայնքում դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում առավել թվով ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածուներն ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող կուսակցության համայնքապետի թեկնածու, Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղուկասյանը։

Նա հրաժարվեց խոսել ինքնաբացարկի պատճառների մասին։

Ղուկասյանը նաև չպատասխանեց այն հարցին, թե կոալիցիա կազմելու առաջարկ արել կամ ստացել է «Ամասիա-Արփի» դաշինքից կամ  ՀՀԿ-ից:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններ արդյունքում ստացել էր 38,84 %, Ամասիա Արփի դաշինքը՝ 38,27 %, իսկ ՀՀԿ-ն՝ 22,89 %: