Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է ակցիաների, այդ թվում՝ զեղչի կիրառման ոլորտի օրենսդրական բարեփոխումներ, որի շրջանակում մշակվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Հանձնաժողովը մինչև նախագծերի՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնելը կազմակերպում է քննարկում շահագրգիռ և ազդակիր անձանց, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտների մասնակցությամբ:  Քննարկումը նպատակ ունի վեր հանել ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանն ուղղված արդյունավետ մոտեցումները և դրանց համապատասխան լրամշակել նախագծերը:

Հրավիրում ենք մասնակցելու քննարկմանը, որը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հանձնաժողովի գտնվելու վայրում՝ քաղաք Երևան, Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ։

Մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել (060) 830-840 (ներքին՝ 249) հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել մինչև 2021 թվականի դեկտեմբերի 22-ը։

Նախագծերը և հիմնավորումը հասանելի են հետևյալ հղմամբ