Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Վրաստան ավարտվել է:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության ղեկավարին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում ճանապարհել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը ժամանել է Երևան: