Կիրակի օրը 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հարավ-արեւմուտքում գտնվող Միյակոձիմա կղզու մոտ, ցունամիի վտանգ չկա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երկրի գլխավոր օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 17:26-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ 40 կիլոմետր խորությամբ։

Ցունամիի սպառնալիքի նախազգուշացում չի եղել։ Երկրաշարժի հետեւանքով տուժածների եւ ավերածությունների մասին տվյալներ դեռեւս չեն հաղորդվում։