Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության (ԺԴԿ) պատգամավորներին Անկարայի գլխավոր դատախազությունն սպառնում է հետաքննությամբ՝ կապված Թուրքիայի կառավարությանն ուղղված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերի հետ։

ԺԴԿ 26 պատգամավոր մեղադրվում է «թուրքական պետությանը վիրավորելու» մեջ՝ Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, հայտարարության պատճառով, որն արվել է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, տեղեկացնում է Ahval-ը՝ հղում կատարելով T24 լրատվական կայքին։

ԺԴԿ-ն ապրիլի 24-ին Կենտրոնական գործադիր մարմնի նիստի ժամանակ Թուրքիային կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայեր սպանությունը որպես ցեղասպանություն, ինչն առաջ է բերել Անկարայի բուռն արձագանքը։

T24-ի հաղորդմամբ՝ ԺԴԿ քաղաքական գործիչները կգտնվեն քննության տակ, եթե հետաքննությունն արժանանա Թուրքիայի արդարադատության նախարարության հավանությանը։

Քաղաքական գործիչներին մեղադրում են «թուրք ազգին եւ Թուրքական հանրապետությունը» վիրավորելու մեջ», տեղեկացնում է T24-ը՝ հղում կատարելով դատաքնության արձանագրությանը։