Թուրքիան կկարողանա գլուխ հանել «քրդական խնդրից» եւ դրանից բխող մարտահրավերներից։ Այս մասին դեկտեմբերի 27-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ, արեւելագետ եւ իրանագետ Կարինե Գեւորգյանը։

Դա, ըստ փորձագետի, պայմանավորված է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններով։

«Նրանք այնքան ամուր պայմանավորվածություններ ունեն Էրբիլի հետ, էլ չասած Իրաքյան Քրդստանի կախվածության մասին Թուրքիայից, հատկապես` էներգիայի եւ ածխաջրածինների մատակարարումների եւ եկամուտների մասոց, որ թուրքերին նույնիսկ հաջողվեց փակել Ռաժավայի հետ սահմանը, որտեղ ՔԱԿ-ն (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) շատ պոպուլյար է»,- պարզաբանել է Գեւորգյանը՝ հավելելով, որ Էրբիլում քրդական իշխանությունները փաստացի այս կերպ ցուցադրեցին իրենց թուրքամետ կողմնորոշումը։

Այս ամենը, ինչպես նշում է արեւելագետը, ազատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռքերը, ով այժմ կարող է խնդրի ռազմական լուծման գնալ: