Իսրայելը հարձակում է գործել Լաթաքիայի վրա՝ ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի մոտ, հայտնում է Սիրիայի պետական ​​հեռուստատեսությունը։

«Այսօր՝ ժամը 03։21-ի սահմաններում, թշնամին օդային հրթիռային հարձակում է իրականացրել Միջերկրական ծովից դեպի Լաթաքիա քաղաքի արեւմուտք՝ թիրախավորելով Լաթաքիայի առեւտրային նավահանգստում գտնվող կոնտեյներների հրապարակը»,-ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեղում հրդեհ է բռնկվել, պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհը հետ մղելու համար զինվորականներն օգտագործել են սիրիական հակաօդային պաշտպանության համակարգեր։