Ադրբեջանում ոստիկանները ծանր վիրավորում են հասցրել բողոքի ակցիայի մասնակից լրագրող  Նարգիզ Աբսալամովային։

Turan-ի փոխանցմամբ՝ վիդեոկադրերում երեւում է՝ ինչպես է կին ոստիկանը հարվածում լրագրողի դեմքին եւ հրում նրնա։ Արդյունքում Նարգիզ Աբսալամովան ընկել է եւ կոտրել ազդրի մկանը։  

«Ակցիայի ժամանակ ոստիկանը բռնեց կոկորդիցս եւ ուժեղ հրեց։ Միաժամանակ մնացած ոստիկանները հրեցին մյուս մասնակիցներին, իսկ մենք սայթաքելով եզրաքարի վրայով ընկանք մեջքի վրա։ Ես ուժեղ հարված ստացա։ Հետազոտությունից հետո բժիշկը երեք շաբաթ անկողնային հանգիստ է նշանակել»,-Turan-ին ասել է լրագրողը։

Այս առնչությամբ գրավոր հարցումներ են ուղարկվել ՆԳՆ, գլխավոր դատախազություն եւ օմբուդսմենի գրասենյակ։

Բողոքում պահանջվում է քրեական գործ հարուցել ոստիկանության արագ արձագանքման գնդի ծառայողի կողմից լրագրողին վիրավորելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու փաստի առթիվ։