Սմարթֆոնը կարող է սկսել դանդաղ աշխատել, եթե այն երկար ժամանակ չթարմացվի եւ ավելորդ ֆայլերը չջնջվեն, հայտնում է Gazeta.ru-ն։

Ըստ Itel-ի փորձագետ Սվետլանա Մուրեեւայի՝ սմարթֆոնը համակարգային աղբից եւ ավելորդ ֆայլերից մաքրելու համար կարող եք օգտագործել ինչպես ներկառուցված, այնպես էլ արտաքին հավելվածներ։ «Դրանք թույլ են տալիս մեկ սեղմումով մաքրել քեշը, բեռնաթափել համակարգը ֆոնային պրոցեսներից եւ ազատվել ավելորդ ֆայլերից»,- նշել է մասնագետը։

Անհրաժեշտ է նաեւ անջատել որոշ կամընտիր հավելվածների ավտոմատ գործարկումը, որոնք աշխատում են հետին պլանում եւ դանդաղեցնում են սարքի աշխատանքը:  Որպես սմարթֆոնի աշխատանքն արագացնելու ձեւերից մեկը` Մուրեեւան նշել է սարքի հիշողությունը հին ֆայլերից մաքրելը: «Ավելի լավ է մի քանի գիգաբայթ հիշողություն մաքուր պահել, որպեսզի հավելվածները աշխատեն առանց խափանումների եւ կարողանան թարմացվել»:

Եզրափակելով՝ փորձագետը նշեց, որ չափազանց կարեւոր է պարբերաբար թարմացնել սարքի ծրագրային ապահովումը։ Աշխատանքն արագացնելու համար երբեմն կարող եք դիմել սարքը` գործարանային կարգավորումների վերադարձնելուն: «Այս ֆունկցիան ամբողջությամբ կմաքրի սարքի հիշողությունը։ Այս մեթոդը սովորաբար օգտագործվում է, երբ սմարթֆոնը փոխանցվում է մեկ այլ սեփականատիրոջ»,- ընդգծել է Սվետլանա Մուրեեւան։