Թուրքիային «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին կոչ է արել պաշտոնանկ անել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին,եթե վերջինս մեղավոր ճանաչվի «ահաբեկիչների օգտագործման մեջ»։

«Սա կատակ չէ։ Ստամբուլը չի ​​հանձնվի ահաբեկչական կազմակերպություններին»,-ասել է Բահչելին, հաղորդում է Diken կայքը։  

Թուրքիայի ՆԳՆ-ն հայտարարել է Ստամբուլի քաղաքապետարանի 557 աշխատակցի նկատմամբ հետաքննության մասին։ Հետաքննությունը սկսվել է երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ մեգապոլիսի վարչակազմը վարձել է «ահաբեկչության հետ կապված» աշխատակիցների այն պահից ի վեր, երբ Իմամօղլուն քաղաքապետ է դարձել 2019 թվականին:

Իմամօղլուն հայտարարել է, որ նախարարը փաստացի կասկածում է քաղաքապետարանի մոտ 86,000 աշխատակիցների, եւ եթե մեղադրանքները ճիշտ են, իշխանությունները պետք է «ձերբակալեն» այսպես կոչված ահաբեկչության հետ կապված անձանց։ Նա Սոյլուին կոչ է արել հրաժարական տալ։   

«Ահաբեկիչները, որոնք աշխատել են քաղաքապետարանում, ազգային անվտանգության համար խնդիր են։ Ի՞նչ ենք անելու, եթե նրանք թույն ավելացնեն Ստամբուլի քաղաքային ջրին»,-ասել է Բահչելին։