2022 թվականը հռչակել ենք որպես Սփյուռքի տարի, հրավիրում ենք մեր բոլոր կառույցներին, մամուլը, մտավորականները, հայ համայնքները իրապաշտ մոտեցումով եւ համապարփակ հայացքով: Այս մասին իր հայրապետական պատգամում նշել է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն:

Անդրադառնալով Հայաստանին, նա նշել է. «Մեր հայրենիքը շարունակում է անորոշության եւ հուսահատության ալիքներիում օրորվել: Մի կողմից ներհայասատանյան քաղաքական լարված մթնոլորտը  ջլատում է մեր հավաքական ուժը, մյուս կողմից թշնամին հաղթական դիրքերից պայմաններ է դնում Հայաստանի առջեւ՝ անտեսելով Հայաստանի հողային ամբողջականությունը եւ գերիշխանությունը, ինչպես նաեւ միջազգային օրենքը:

Այո, մենք փոքր երկիր ենք, հարկ է իրատես մոտեցում ունենալ տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական պայմաններու հոլովույթի նկատմամբ: Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը ասելիք չպետք է ունենա իր ազգային շահերի առնչված եւ իր ներկան ու ապագան ճշտող խնդիրների գծով:

Այո, տարածաշրջանում համապարփակ ու մնայուն խաղաղության հաստատմանը համաձայն ենք, բայց ոչ պարտվողական ու զիջողական դիրքերից: Այո, տարածաշրջանում տնտեսական զարգացումներին նպաստող ծրագրերին համաձայն ենք, բայց ոչ ի հեճուկս Հայաստանի ու Արցախի գերիշխանության, անկախության, անվտանգության ու տարածքային ամբողջականության:

Այսօր Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից համադրված պանթուրանական ռազմավարություն են փորձում ի գործ դնել Հայաստանի եւ ամբողջ շրջանի նկատմամբ:

Ժողովուրդ հայոց, լինենք զգոն ու հեռատես: Արդարեւ որեւէ համաձայնագրի ստորագրություն Ադրբեջանի հետ, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ներառված է Արցախը, նույնպես որեւէ համաձայնագիր Թուրքիայի հետ, որ կընդունի Թուրքիայի բացահայտ նախապայմանները: Փաստորեն Հայաստանի կողմից խախտում պետք է լինի անկախության հռչակագրին եւ Սահմանադրության հիմնական սկզբունքներին: Նման վտանգալից քայլերի նկատմամբ Սփյուռքը չի կարող անտարբեր մնալ: Համահայկական խնդիրների քննարկման մեջ Սփյուռքն իր գործուն մասնակցությունը պետք է ունենա, ինչպես հաճախ շեշտել ենք:

Մեր թշնամիները եւ բարեկամները պետք է իմանան, որ Հայաստանը անտեր չէ, որբ չէ: Ողջ Սփյուռքն իր կողքին է, հայությունը մեկ անբաժան ու անբաժանելի ամբողջություն է: Այո, ինչ-ինչչ պատճառներով ճակատամարտը պարտվեցինք, բայց ոչ պետերազմը: Մեր համահայկական պայքարը շարունակվում է: Համահյկական պայքարը պետք է շարունկվի հայոց բանակը վերակազմակերպելով ու այն արդիական զենքերով օժտելով, մեր սահմանները պաշտպանելով, ի պահանջի ժողովրդային դիմադրության դիմելով, մարտունակ ոգով բանակցություններ վարելով եւ համախմբվելով հայրենիքի գերագույն ու ընդհանրական շահերի շուրջ:

Հետեւաբար, եկեք վերանորոգենք մեր ազգային ուխտը եւ առավել հավատքով ու կամքով գոհպնդված ողջունենք իրար, ասելով՝ շնորհավոր Նոր տարի: Թող Աստված օրհնե մեր ազգի բոլոր զավակներին եւ ամեն չարիքից հեռու պահի մեր ազգն ու հայրենիքը: Այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից Ամեն: