ԱՀ ոստիկանության պետ գնդապետ Արտյոմ Հարությունյանի տարեմուտի շնորհավորական ուղերձը.

«Ոստիկանության հարգարժան ծառայողներ, սիրելի հայրենակիցներ
Ավարտվեց ևս մեկ տարի, որն Արցախի տարեգրության մեջ կմնա որպես դժվարությունների ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարի տարի:
Արցախի շուրջ ստեղծված ներկա իրավիճակից մենք դուրս եկանք պատվով և ավելի պատրաստ՝ դիմակայելու նոր մարտահրավերներին:
Սա, թերևս յուրաքանչյուրիս ջանքերի շնորհիվ էր, ինչի կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ծառայողներին, ստորաբաժանումների ղեկավարներին, շրջանային բաժինների պատասխանատուներին:
Գալիք 2022 թվականին ավելի շատ գործեր ունենք անելու: Յուրաքանչյուրս պետք է աշխատի ավելի արդյունավետ` պատասխանատվության ավելի բարձր զգացումով:
Տարեվերջի այս օրերին մեզանից յուրաքանչյուրը պլանավորում է հաջորդ տարվա անելիքները:
Սպասումները շատ են, ինչպես համակարգի ծառայողներից, այնպես էլ մեր քաղաքացիներից: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր իրականություն դարձնել մեր երազանքները և կառուցել մի երկիր, որտեղ արդարությունը կախված է լինելու ոչ միայն օրենքներից, այլ առաջին հերթին յուրաքանչյուրիս վարքագծից:
Դեկտեմբերի 21-ից ԱՀ ոստիկանությունը Հանրապետության ամբողջ տարածքում իրականացնում է 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Հետտոնոկան օրերին ևս այդ ծառայությունը կշարունակվի: Մաղթում եմ, որ փոխադարձ հարգանքի մթնոլորտում և առողջ միջավայրում դիմավորենք 2022 թվականը:
Շնորհավորում եմ և մաղթում խաղաղություն, առողջություն, բոլորիս ընտանիքներին` սեր և հոգատարություն:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: