ԱՊՀ նախագահությունը 2022թ. Բելառուսից անցնում է Ղազախստանին։ Բելառուսը կազմակերպությունը գլխավորում էր նրա 30-ամյա տարելիցի թվականին։ Դիտորդների կարծիքով՝ ԱՊՀ-ն կայացել է որպես քաղաքական կազմակերպություն, եւ Մինսկին հաջողվել է, համավարակի եւ կազմակերպության որոշ երկրներում «քաղաքական վայրիվերումների» պայմաններում, պահպանել այն որպես «հնարավորությունների հարթակ»։ Նուր Սուլթանը պետք է շարունակի ԱՊՀ առաջանցիկ զարգացումը որպես տարածաշրջանային միավորման։

Ինչպես հայտարարել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) նախագահ Մաուլեն Աշիմբաեւը, հանրապետության նախագահության առաջնահերթություններից մեկն է դառնալու խորհրդարանական դիվանագիտությունը։ Նա նշել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն արդեն հաստատել է նախագահության հայեցակարգը, որը կներկայացվի հունվարին։

2022թ. մայիսին նախատեսվում է անդամ երկրների կառավարությունների ղեկավարների ստորագրմանը ներկայացնել ԱՊՀ-ում ծառայությունների ազատ առեւտրի մասին համաձայնագիրը։