Դավիթ Տոնոյան, հարցուպատասխանից տպավորությունն այնպիսին է, որ չխոսելու դիմաց Փաշինյանին գործարք ես առաջարկում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Ընկերներիցս մեկի դիպուկ բնորոշմամբ եկել էր Նիկոլին ասելու՝ շեֆ ջան, դու մեղավոր չես, էդ ստահակ տեղեկանք գրողներն են մեղավոր։

Դավիթ Տոնոյան, հարցուպատասխանից տպավորությունն այնպիսին է, որ չխոսելու դիմաց Փաշինյանին գործարք ես առաջարկում։

Մեղքերդ չես քավի, բայց մի կողմ դիր ամեն ինչ, խոսի այն իրականության մասին, ինչ դու ես տեսել 2018-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ պաշտպանության նախարար նշանակվեցիր և 44-օրյա պատերազմի այն մանրամասների մասին, որին մի քանի մարդ են տիրապետում»։