Ցուցարարները գրավել են Ալմաթիում Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւի նստավայրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Zakon.kz-ին եւ ականատեսներին։

Ավելի վաղ Vlast թերթը հայտնել էր, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նախագահի նստավայրի տարածք։ 

Բացի այդ, ցուցարարները ավերել են հեռուստաալիքների տարածքները։

Հաղորդվում է նաեւ, որ նրանք մոտ մեկ ժամ պահել են Sputnik Ղազախստանի թղթակցին։