ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կազմակերպության ներկայիս նախագահ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է ՀԱՊԿ զորամիավորման` Ղազախստանում տեղակայման հարցը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը 2022 թվականի հունվարի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Ստանիսլավ Զասը տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի եւ երկրում իրավիճակի կարգավորման նպատակով ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի` այդ երկիր ուղարկելու վերաբերյալ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրագործման ընթացքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: