ՆԱՏՕ-ն կիսում է լուրջ մտահոգությունները Ղազախստանում տիրող իրավիճակի, ներառյալ զոհերի մասին հաղորդագրությունների  վերաբերյալ։ Այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության գծով օգնականի տեղակալ, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարության մեջ:

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, զերծ մնալ բռնություններից եւ շարունակել երկխոսությունը։ Իշխանությունները պետք է հարգեն մարդու իրավունքների միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ խաղաղ ցույցերի իրավունքը»,-ասվում է Կոլոմինայի Twitter-յան էջում տեղադրված հայտարարության մեջ։