Իրանի իշխանությունները նոր պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ 51 քաղաքացիների նկատմամբ, ովքեր մասնակցել են իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության օպերացիայի։ Այս մասին հունվարի 8-ին հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունում, գրում է «Իզվեստիա»-ն։

«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են (Սուլեյմանիի դեմ) ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը: Ցուցակում, ի թիվս այլոց, ընդգրկված են շտաբի պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլին եւ ԱՄՆ նախագահի՝  ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը:

Մեկ տարի առաջ Թեհրանն իր պատժամիջոցների ցուցակում ավելացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, պետքարտուղար Մայք Պոմպեոյին, ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին, ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերին, ԿՀՎ ղեկավար Ջինա Հասփելին եւ մի շարք նախկին պաշտոնյաների: