Հայ-վրացական սահմանի Սադախլո Բագրատաշեն անցակետում «Բարեկամություն» անունը կրող կամրջի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Շինարարական փուլի համար նախատեսված է 12 ամիս:

Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանելու է միջազգային չափանիշներին, թողունակությունն ավելի մեծ է լինելու: Թողունակության շնորհիվ մեծ մեքենաները ստիպված չեն լինի կայանել կամրջի վրա, մաքսակետն անցնելու գործընթացն ավելի արագ ու անցնցում կլինի, ավելի հարմարավետ ու ժամանակակից:

Թե բեռնափոխադրումների, թե տնտեսական հարցերի, թե զբոսաշրջության տեսանկյունից կամուրջը կարևոր ենթակառուցվածք է լինելու: