Աֆղանստանի արեւելքում Պակիստանի հետ սահմանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ինը երեխա է զոհվել, չորսը՝ վիրավորվել։

Ինչպես հայտնում է AP-ը, պայթյունը տեղի է ունեցել, երբ արեւելյան Նագարհար նահանգի Լալոպար շրջանում սննդով լի սայլը բախվել է չպայթած ականանետի։ 

Աֆղանստանը չպայթած ականների եւ այլ զինամթերքի ամենաշատ թվով երկրների շարքում է։