Երեքշաբթի սեյսմոլոգները Կիպրոսի ափերի մոտ 6.4 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լիմասոլ քաղաքից 112 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 154 հազար մարդ։ Կիզակետը գտնվել է 2 կմ խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։