Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել Հայաստանի լեռներում։ Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության պետ, գնդապետ Վադիմ Աստաֆեւը։

Գործնականում զինծառայողները թռիչքներ եւ վայրէջքներ են կատարում սահմանափակ ձյունածածկ տարածքներում, իրականացնում են տեղանքի հետախուզում, պայմանական հակառակորդի օբյեկտների որոնում եւ սահմանում՝ օգտագործելով ջերմատեսիլ եւ նավիգացիոն սարքեր: