Թուրքիայի իշխանությունները 33 անձի ձերբակալման հրաման են տվել, ովքեր կասկածվում են Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության (FETO) գործունեության հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին պետական ​​հեղաշրջման փորձի մեջ, հայտնում է Milliyet-ը։

Անկարայի գլխավոր դատախազությունը, նշում է պարբերականը, հայտարարություն է տարածել՝ ըստ որի Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել։ Պարզվել է, որ դրանցում ընդգրկված են Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը եւ անվտանգության մասնավոր ընկերությունները։ 33 կասկածյալի ձերբակալման հրաման է տրվել 26 նահանգներում, այդ թվում՝ 18 ենթասպաների եւ 15 կուրսանտների, ովքեր ավելի վաղ հեռացվել էին ակադեմիայից:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորականներ եւ սպաներ պետական ​​հեղաշրջման փորձ կատարեցին։ Հիմնական դիմակայությունը ծավալվեց Ստամբուլում եւ Անկարայում, 250 մարդ զոհվեց՝ չհաշված պուտչիստներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվեց։ Անկարան հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված FETO-ին։