Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» միջազգային ավտոմոբլիային անցակետով ճանապարհը (վրաց-ռուսական սահման) վրացական կողմից փակ է կցորդիչով եւ կիսակցորդիչով բեռնատարների համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

«Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի տեղամասը փակ է ձյան եւ մերկասառույցի պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում։

Այլ փոխադրամիջոցների համար երթեւեկը թույլատրված է։ Մլեթա-Գուդաուրի եւ Գուդաուրի-Կոբի տեղամասերում երթեւեկությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով, բայց միայն սահքից պաշտպանված թունելներով եւ պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ ու համակարգմամբ։