Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները սակարկվում են բազմակողմանիորեն տարբեր գործոնների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.12 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 83.62 դոլարի, WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.05 տոկոսով՝ հասնելով 81.26 դոլարի, հայտնում է Prime-ը։

Չորեքշաբթի գիշերը Ամերիկյան նավթային ինստիտուտը (API) հայտարարել է մինչեւ հունվարի 7-ը շաբաթվա համար ԱՄՆ նավթի պաշարների՝ 1.077 մլն բարելով անկման մասին, մինչդեռ վերլուծաբանները 1.95 մլն բարել էին ակնկալում: Երկրում պաշարների մասին պաշտոնական տվյալներն ավելի ուշ կհրապարակի ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը։

Նավթի գների համար դրական գործոն է դարձել ANZ փորձագետների զեկույցը, որը մեջբերում է Wall Street Journal թերթը, այն մասին, որ Լիբիայում նավթի արդյունահանումն աճել է Սահարայի նավթային հանքավայրի վերաբացումից հետո, սակայն երկրի որոշ բեռնաթափման տերմինալներից արտահանումը կարող է փակվել վատ եղանակային պայմանների պատճառով:

Բացի այդ, թրեյդերները գնահատում են ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) կանխատեսումը։ Այդպես, երկրի էներգետիկայի նախարարությունը կանխատեսում է, որ աշխարհում նավթի համաշխարհային սպառումը կաճի օրական 3.6 միլիոն բարելով, 2022 թվականին՝ օրական 100.5 միլիոն բարելով, իսկ 2023 թվականին՝ օրական 1.8 միլիոն բարելով՝ օրական մինչեւ 102.3 միլիոն բարել: