«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը եւ Լրագրողների պաշտպանության կոմիտեն դատապարտել են հունվարի 6-ին հացադուլ հայտարարած ադրբեջանական xaberman.com կայքի խմբագիր Փոլադ Ասլանովի իրավունքների խախտումը։

Turan-ի փոխանցմամբ՝ ակցիայի պատճառը Գերագույն դատարանի կողմից նրա բողոքը քննարկելուց հրաժարվելն է, ինչպես նաեւ սիրելիների հետ հեռախոսով խոսելու արգելքը։ Այս մասին կազմակերպությունը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

2021 թվականի ապրիլին դավաճանության մեղադրանքով 16 տարի դատապարտված Ասլանովը քաղբանտարկյալ է ճանաչվել:

Իր հերթին Լրագրողների պաշտպանության կոմիտեն նույնպես Twitter-ում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Ասլանովին։

«Քննադատող լրագրողին շինծու մեղադրանքներով բանտարկելը միայն վատթարացնում է Ադրբեջանի համբավը՝ որպես Եվրասիայում լրագրողների համար առաջատար բանտ»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: