Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշեց «ԷՄ ԴԻ ՍԻ ԷԼ ԹԵՔՆՈԼՈՋԻ ԻՆՋԻՆԻԸՐԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ալյանս»ազատ տնտեսական գոտին ստեղծվել է «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքներում, որը գործարկվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարականտեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը: