Ալմաթիում հոբելյանական միջոցառում անցկացնելու ԱՊՀ ՄՎ ծրագրերն ուժի մեջ են։ Այս մասին հայտարարել է Դաշնային խորհրդի խոսնակ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։

«Ուզում եմ ընդգծել, որ մենք չենք հրաժարվում, մենք շահագրգռված ենք 30-ամյակի կապակցությամբ Ալմաթիում ԱՊՀ ՄՎ-ի նստաշրջանի հանդիսավոր նիստին անցկացմամբ»,-ասել է նա ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ։ Դաշնային խորհրդի ղեկավարը հիշեցրել է, որ հենց այս քաղաքում է տեղի ունեցել կազմակերպության առաջին հանդիպումը 1992 թվականին։

«Ես միջոցառումը հետաձգելու կամ չեղարկելու պատճառ չեմ տեսնում»,-ասել է Մատվիենկոն՝ հավելելով, որ Ալմաթիում իրավիճակը կայունանում է իշխանությունների ջանքերի եւ խաղաղապահների օգնության շնորհիվ։